Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութում աղջիկներից մեկը հեռախոսային նամակագրություն է կարդում և նամակագրության վերաբերյալ պարզաբանում պահանջում մյուսից, ապա սկսում հարվածել նրան։

Ներքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։

«Նշված դեպքը եղել է հունիսին։ Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են բոլոր մասնակիցներին և հաղորդման հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե»,– մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՆԳՆ-ից։

Source: https://news.am/hy/news/1050975