Այս տարի Mercedes-Benz-ը կդադարեցնի ներքին այրման շարժիչով Mercedes-AMG A-Class սպորտային հեչբեքի արտադրությունը։ Հրաժեշտի համար ընկերությունը թողարկել է A45 S 4Matic+ Final Edition հատուկ մոդիֆիկացիան։
Mercedes-AMG A45 S 4Matic+ Final Edition-ի արտաքին տեսքն առանձնանում է թափքի մոխրագույն երանգով, դեղին գույնի շեշտադրումներով, «մուգ քրոմ» ծածկույթով դռների բռնակներով, հաղորդում է Drom.ru-ն։ 19-դյույմանոց անվահեծերը սև ծածկույթ ունեն և սպիտակ եզրագիծ։ Արգելակների սուպորտներն էլ սև են՝ AMG սպիտակ հապավմամբ։
Mercedes-AMG A45 S 4Matic+-ի սրահում նստատեղերի և դռների պաստառապատումը պատրաստված է կաշվի փոխարինիչի և միկրոֆիբրի համադրությամբ։
Տեխնիկական մասով Mercedes-AMG A45 S 4Matic+ Final Edition-ում նորություն չկա՝ 2,0-լիտրանոց M139 բիտուրբոշարժիչ (421 ձիաուժ, 500 Նմ), 8-աստիճան Speedshift ռոբոտացված փոխանցման տուփ, չորս անիվների քարշակ՝ էլեկտրամագնիսական կցորդիչի միջոցով մեխանիկական էներգիան հետևի անիվներին փոխանցելու հնարավորությամբ։
Mercedes-AMG A45 S 4Matic+ Final Edition-ն առաջարկվում է մայրցամաքային Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։
Source: https://news.am/hy/news/1052739