Մեքսիկայի Տեմոակի քաղաքապետ Վալենտին Լավինը (որի նկատմամբ ավելի վաղ մահափորձ էր իրականացվել) սպանվել է քաղաքապետարանի շենքում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Դատաբժշկական փորձագետներն ու ոստիկանությունը պաշտոնյայի մարմինը հայտնաբերել են վարչական շենքում։ Դատախազությունը հանցագործությանն առնչություն ունեցող անձանց ձերբակալելու գործողություն է սկսել։
Լավինը ներկայացրել է նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կուսակցությունը, սակայն զինված հարձակման է ենթարկվել նաև հունվարին։
Պաշտոնական տվյալներով՝ 2006 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է շուրջ 100 քաղաքապետ, այդ թվում՝ երեքը 2026 թվականին։ Իշխանությունները նշում են, որ տեղական պաշտոնյաների վրա հարձակումները հիմնականում իրականացնում են հանցավոր խմբավորումները՝ ազդեցության տարածքների համար կարտելների միջև մղվող պայքարի շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1051315