ԱՄՆ Մեն նահանգում Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռայան Ֆեկտոն։

«Այսօր առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել Բիդեֆորդում։ Մեկ մարդ է զոհվել։ Միջադեպին ներգրավված է եղել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ֆեկտոն հավելել է, որ նահանգի Հասարակական անվտանգության դեպարտամենտի, գլխավոր դատախազության և ոստիկանության աշխատակիցները քննում են դեպքի հանգամանքները։

Source: https://news.am/hy/news/1049659