Մեղադրանքը լրիվ սարքած, սուտ է, սարքած փուչիկ է, բան չկա։ Հարյուր տոկոս կապացուցվի։ Այս մասին ՔԿ-ից դատարան տեղափոխվելիս ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ գիշերը դատարան է ներկայացվել Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՔԿ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։

Source: https://news.am/hy/news/1048272