ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մշտապես հանդես է գալիս Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության պահպանման օգտին: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նման կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն, ըստ որի Վաշինգտոնը կցանկանար վերահսկել Հորմուզի նեղուցը և ստանալ դրանով փոխադրվող բեռների արժեքի 20%-ը՝ նավագնացության անվտանգության ապահովման դիմաց։

«Ամբողջ ճգնաժամի ընթացքում մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել Հորմուզի նեղուցի վերաբերյալ: Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը մնում է անփոփոխ. նա հանդես է գալիս Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության օգտին»,- ասել է Դյուժարիկը։

Source: https://news.am/hy/news/1049604