ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկուշաբթի հայտարարեց, որ ԱԲ-ի համատարած ներդրումը ներկայացնում է փորձարկում՝ առանց ծրագրի և առանց փորձարկվողների համաձայնության։
«Մեր հասարակության վրա իրականացվում է փորձարկում՝ առանց ծրագրի և համաձայնության, և դա անկայուն ու անընդունելի է։ Արհեստական բանականությունն արդեն փոխակերպում է մեր աշխարհը։ Հարցն այն է, թե արդյոք մենք միասին կղեկավարե՞նք այս վերափոխումը, թե՞ թույլ կտանք, որ այն ղեկավարի մեզ», - հայտարարեց նա Ժնևում արհեստական բանականության անվտանգության վերաբերյալ համաժողովում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց սահմանել մի շարք սահմանափակումներ ԱԲ-ի աշխատանքի մեջ, որպեսզի վերականգնվի վերահսկողությունը դրա զարգացման նկատմամբ։ Գուտերեշի խոսքով՝ այդ սահմանափակումները պետք է ընդունվեն ինչպես պետությունների կառավարությունների, այնպես էլ մշակող ընկերությունների կողմից։
Source: https://news.am/hy/news/1048085