Աշխարհում մետաղների շրջանում պահանջարկի ամենաարագ աճը ցուցադրում է լիթիումը. դրա պահանջարկն ավելանում է հիմնականում էլեկտրամոբիլների շուկայի զարգացման պատճառով, նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցում:

«Լիթիումը պահանջարկի տեսանկյունից ամենաարագ աճող կրիտիկական հանքանյութն է: Լիթիումի պահանջարկը կշարունակի ուժգին աճել առաջիկա երկու տասնամյակների ընթացքում: 2025 թվականի համեմատ՝ մինչև 2040 թվականն այն 3,5 անգամ կաճի։ Էլեկտրամոբիլները մնում են աճի հիմնական աղբյուրը, քանի որ դրանց ներդրումը շարունակում է ընդլայնվել խոշորագույն շուկաներում»,- ասվում է զեկույցում:

Լիթիումի մեծ մասն օգտագործվում է էլեկտրամոբիլների համար լիթիում-իոնային կուտակիչների արտադրության մեջ:

Ըստ զեկույցում ներկայացված ժամանակացույցի՝ լիթիումի համաշխարհային սպառումը 2020-ից մինչև 2025 թվականը քառապատկվել է՝ գերազանցելով 250 հազար տոննան: Իսկ մինչև 2040 թվականն այն կաճի ևս գրեթե չորս անգամ՝ հասնելով գրեթե 1 միլիոն տոննայի:

Source: https://news.am/hy/news/1050228