Կոմպակտ քրոսովեր Lexus UX300h-ը ստացել է Shining Essence անվանումով նոր հատուկ համալրում, որը կառաջարկվի միայն Ճապոնիայի ներքին շուկայում։

Shining Essence-ի առանձնահատկությունները զուտ ոճային են։ Այս համալրման դեպքում ճաղավանդակը արված է արծաթագույն, նույն երանգով են նաև լուսարձակների բլոկների ներքին տարրերը։ Անիվային կամարների լայնացուցիչները кузови գույնի են, իսկ 18-դյույմանոց թեթևաձույլ սկավառակները՝ մետաղացված ծածկույթով։

Սրահում Lexus-ի պատմության մեջ առաջին անգամ դեկորատիվ վահանակներն ունեն «բազմաշերտ ցանցային կառուցվածք», փոխանցում է Drom.ru-ն։ Նստատեղերը պատված են պերֆորացիայով արհեստական կաշվով։

Առջևի նստատեղերը ստանդարտ համալրմամբ հագեցած են օդափոխությամբ և տաքացմամբ։ Բացի այդ, ի թիվս այլնի, առկա են շուրջտեսանելիության տեսախցիկների համակարգ ("թափանցիկ հատակի" գործառույթով), բեռնախցիկի դռան էլեկտրական բացում-փակում, գունավոր պրոյեկցիոն դիսփլեյ։

Lexus UX300h-ի հիբրիդային համակարգի կազմում են՝

2,0-լիտրանոց M20A-FXS բենզինային շարժիչ՝ 152 ձիաուժ հզորությամբ և 188 Նմ պտտող մոմենտով,

1VM էլեկտրաշարժիչ՝ 83 կՎտ (113 ձիաուժ) հզորությամբ և 206 Նմ ցուցանիշով,

Source: https://news.am/hy/news/1048168