Լեհաստանի զինված ուժերը հուլիսի 13-14-ը պլանային զորավարժություններ կանցկացնեն երկրի հյուսիսարևելյան հատվածում՝ Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ: Այս մասին հայտնել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

«Այս տարվա հուլիսի 13-14-ը Լեհաստանի հյուսիսարևելյան հատվածում կանցկացվեն Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին ստորաբաժանումների պլանային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն է մարտունակության պահպանումն ու մարտական հմտությունների կատարելագործումը», — ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Լեհաստանի ռազմական գերատեսչությունը չի բացահայտել մանևրների անցկացման ստույգ վայրը, ինչպես նաև չի հայտնել, թե որ ստորաբաժանումներն ու սպառազինության ինչ տեսակներ են ներգրավվելու զորավարժություններում։

Source: https://news.am/hy/news/1049490