Իսրայելի որոշ քաղաքների իշխանություններ սկսել են հանրային ապաստարանները բացելու որոշումներ ընդունել տարածաշրջանում լարվածության աճի պատճառով: Դրա մասին հայտնել է Israel Hayom պարբերականը:
Israel Hayom-ի տվյալներով՝ քաղաքային ապաստարանների դռները բացելու որոշում են ընդունել Թել Ավիվի խոշոր արվարձանի՝ Ռամատ Գանի իշխանությունները: Մունիցիպալ ապաստարաններ են բացվում նաև Էյլաթում, որը գտնվում է երկրի ծայր հարավում՝ Կարմիր ծովի ափին, նշում է պարբերականը:
Էյլաթը գտնվում է Հորդանանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ: Նախորդ օրերին այնտեղից տեղեկություններ էին ստացվում պայթյունների արձագանքների մասին, որոնք որոտում էին Հորդանանի ծովափնյա Ակաբա քաղաքի շրջանում գտնվող թիրախներին Իրանի հասցրած հարվածներից հետո:
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը դեռևս ոչ մի ցուցում չի տարածել բնակչության համար: Երկրում կյանքն ընթանում է սովորական ռեժիմով, ոչ մի սահմանափակում չի մտցվել:
Source: https://news.am/hy/news/1051403