ԱՄՆ բանակը վաղ առավոտյան բացահայտորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ ավիահարված հասցնելով Հորմոզգան և Մահշահր նահանգների ափամերձ հատվածում գտնվող մի շարք բազաների և քաղաքացիական օբյեկտների։ Այդ մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, հաղորդում է Fars-ը։
Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու գործողությունների ընթացքում ոչնչացրել են 85 կարևոր ամերիկյան ռազմական օբյեկտ Պորտ-Սալմանում, Բահրեյնի հինգերորդ ռազմածովային շրջանում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում, ինչպես նաև խոցել են թշնամու MQ9 անօդաչու սարքը, որը փորձում էր խոչընդոտել գործողությանը։
Source: https://news.am/hy/news/1048494