ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան «Արիֆջան» ռազմաբազայի վարչական շենքերին ու նավիգացիոն ալեհավաքներին, «Ալ-Ադիրի» ճամբարի ուղղաթիռային հրապարակին, ինչպես նաև «Ահմադ Ալ-Ջաբեր» բազայի շտաբի շենքին: Այս մասին հայտնում է IRIB-ը։

Հարձակման հետևանքով Իրանը Քուվեյթի «Ահմադ Ալ-Ջաբեր» բազայում ոչնչացրել է FPS-117 վաղ նախազգուշացման ռադարը, Patriot ՀՕՊ համակարգը, ամերիկյան բանակի հակաօդային պաշտպանության հետ կապված արբանյակային կապի համակարգը, ինչպես նաև MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարը:

Ցամաքային զորքերը «երկիր-երկիր» դասի հրթիռներով հարվածել են Քուվեյթի «Արիֆջան» բազայում տեղակայված ամերիկյան բանակի HIMARS զենիթահրթիռային համալիրներին։

Բահրեյնի Ալ-Մուհարրաքում գտնվող ամերիկյան ՀՕՊ համակարգն ու ռադարը նույնպես ամբողջությամբ ոչնչացվել են. բացի այդ, հարված է հասցվել Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային:

Հաղորդվում է նաև Իրաքի հյուսիսում՝ Սուլեյմանիայում, ինչպես նաև Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներում տեղի ունեցած պայթյունների մասին։

Բացի այդ, Հորմուզի նեղուցով անցնել փորձող երկու նավթատար տանկեր է հրդեհվել:

Source: https://news.am/hy/news/1050822