Առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 78-ը տուժել են հուլիսի 8-ին և 9-ին Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը։

«Հրադադարի գործողության ընթացքում՝ հուլիսի 8-ին և 9-ին, ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հինգ նահանգների, որոնց հետևանքով այս պահի դրությամբ 14 մարդ զոհվել է, 78-ը՝ տուժել»,- գրել է նա X-ում։

Նրա խոսքով՝ տուժածներից 47-ը գտնվում են հիվանդանոցներում և շարունակում են ստանալ բժշկական օգնություն։

Source: https://news.am/hy/news/1048785