Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգներին հայտնում է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիր մշակելու ցանկության մասին, և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև շփումները շարունակվում են:
«Ես դրա մասին խոսել եմ նախագահի [ԱՄՆ Դոնալդ Թրամփի] հետ ընդամենը մեկ ժամ առաջ: Իրանն այն էլ ինչպես է շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և հայտարարել, որ ցանկանում է գործարք կնքել մեզ հետ, քանի որ ամերիկյան զինված ուժերը կործանարար հարվածներ են հասցնում նրան»,- լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Source: https://news.am/hy/news/1050248