Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքի բնակիչները հայտնել են, որ մի քանի րոպե առաջ երկու պայթյուն են լսել, հաղորդում է Fars-ը:

Ներկա պահին պատահարի հստակ վայրն ու պայթյունների պատճառները չեն հստակեցվում:

Հնարավոր հետևանքների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն ստացվել:

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Իրանին նոր հարվածներ հասցնելու մեկնարկի մասին:

Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցները հաղորդել են երկրի հարավում տեղի ունեցած պայթյունների մասին:

Source: https://news.am/hy/news/1048722