Այսօր առավոտյան 9։00-ի սահմանում իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը, այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Աբրասիմ Աթոյանը։

Նրա խոսքով՝ Նախշքարյանը այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում:

«Այսօր առավոտյան բնակարանից են տարել 9։00-ի սահմաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա են ձերբակալել»,–ասաց նա։

Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, նաեւ «Հայաստան» դաշինքնով պատգամավորի թեկնածու էր։

Source: https://news.am/hy/news/1052205