«300 դպրոց» ծրագրի շրջանակներում 15 մլն դրամ է հատկացվել 21 դպրոցի կառուցման և նորոգման վերահսկողական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Շինարարական և նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Նշվում է, որ III և IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում տեխնիկական հսկողությունն իրականացնելու համար կներգրավվեն համապատասխան կազմակերպություններ, որոնց պայմանագրային գինը սահմանվել է շինարարական աշխատանքների ծավալի մոտ 3%-ի չափով։
Նշված նորոգման աշխատանքների դեպքում այդ գումարը կկազմի մոտ 160 մլն դրամ։
Source: https://news.am/hy/news/1051300