«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ պլանային բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից։
«Նախատեսված բոլոր հետազոտությունների և բժշկական ընթացակարգերի ավարտից հետո Հանրապետության նախագահը լքել է բժշկական կենտրոնը։ Ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահը չի հոսպիտալացվել և չի անցել ստացիոնար բուժում»,–հայտնեցին ԲԿ–ից։
Ավելի վաղ, ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախօրեին ՀՀ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո դուրս է գրվել։
Source: https://news.am/hy/news/1051321