Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի նոր հատուկ ներկայացուցչի թեկնածության հարցը քննարկման փուլում է։ Հուլիսի 30-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հատուկ ներկայացուցչի վերաբերյալ որոշումը դեռևս կայացված չէ։ Թուրքիայի հետ փոխգործակցության ձևաչափի շրջանակում մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու մեր աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ձևաչափով ենք առաջնորդվելու, որպեսզի համապատասխան որոշումներ կայացնենք։ Այժմ այդ թեմայով քննարկումներ են ընթանում», - ասել է Փաշինյանը։

Նախկինում հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն էր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նրա թեկնածությունն առաջադրել է նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնում։

Source: https://news.am/hy/news/1052467