Գերագույն ռադան հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմը՝ առանց պաշտպանության և արտաքին գործերի նախարարների:
Այդ որոշմանը կողմ է քվեարկել 264 պատգամավոր, դեմ՝ 15, ևս 19-ը ձեռնպահ են մնացել:
Ավելի վաղ այսօր պատգամավորները նախարարների կաբինետի ղեկավար էին նշանակել Սերգեյ Կորեցկուն:
Նոր կառավարությունում նախկինի պես չհաստատված են մնում պաշտպանության և արտաքին գործերի նախարարները: Ի տարբերություն նախարարական մյուս աթոռների՝ Պաշտպանության նախարարության և ԱԳՆ-ի ղեկավարների պաշտոններում թեկնածուներին Ռադա է ներկայացնում ոչ թե վարչապետը, այլ նախագահը:
Ֆեդորովի հրաժարականի շուրջ բռնկված սկանդալի ֆոնին Զելենսկին հայտարարել է, որ դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է որպես պաշտպանության նախարար ներկայացնելու խորհրդարան: Այսօր նախագահը պետք է ևս մեկ հանդիպում ունենա Ֆեդորովի հետ:
Source: https://news.am/hy/news/1050237