Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 31-ի գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օրվա մնացած ժամերին ողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավարևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան։

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+31,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+33,

Արարատում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27։

Source: https://news.am/hy/news/1052463