Հայաստանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը շոգի որոշակի նվազումից հետո մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան։

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Լոռիում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+29,

Տավուշում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+34,

Արարատում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+31։

Source: https://news.am/hy/news/1051897