TransAtlantic Petroleum ամերիկյան էներգետիկ ընկերությունը հրապարակել է Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի նավթի և գազի հանքավայրերի պաշարների ուսումնասիրության արդյունքները։
Ինչպես հաղորդել է БР-ն՝ հղում կատարելով Türkiye թերթին, ամերիկացի փորձագետների եզրակացության համաձայն՝ Անատոլիայի այս հատվածում սև ոսկու արդյունահանումը կարող է հասնել օրական 250 հազար բարելի, իսկ բնական գազինը՝ գերազանցել 25 մլն խորանարդ մետրը։
TransAtlantic Petroleum-ի ղեկավար Մելոուն Միթչելը հայտնել է, որ հաշվարկների համաձայն՝ վերը նշված արդյունահանման ծավալը կարող է երկար ժամանակ մնալ կայուն։
«Դիարբեքիրում հնարավոր է հորատել առնվազն 25 հորատանցք։ Հորիզոնական հորատումը կտա իր արդյունքները։ Դիարբեքիրի պաշարները թույլ կտան ծածկել Թուրքիայի էներգակիրների պահանջարկի մի մասը»,- վստահ է նա։
TransAtlantic Petroleum-ում Թուրքիայի հյուսիսարևմտյան Թրակիան նույնպես համարում են ռեսուրսային տեսանկյունից ևս մեկ հեռանկարային շրջան։
Source: https://news.am/hy/news/1050346