Դանիան ավելի քան 10 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ավանդ է ներդրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը:
10,66 միլիոն եվրոյի չափով նոր ներդրումը հիմնադրամի շրջանակում Դանիայի ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը հասցրել է ավելի քան 78,5 միլիոն եվրոյի:
«Սա կարևոր աջակցություն է Ուկրաինայի էներգետիկ կայունությանը, հատկապես առաջիկա ձմեռային ժամանակաշրջանին պատրաստվելու գործընթացում»,- հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան նույնպես ավելի քան 120 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում է փոխանցել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին: Բացի դրանից, շվեդական կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացնել մոտ 140 միլիոն եվրո ծավալով օգնության նոր փաթեթ 2026 թվականի համար՝ ձմռանից առաջ էներգետիկ հատվածին աջակցելու նպատակով:
Հունիսի վերջին Էստոնիան հիմնադրամին 125 հազար եվրոյի չափով լրացուցիչ ավանդ էր կատարել:
Source: https://news.am/hy/news/1049167