Այսօր ցերեկային ժամերին Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել, հայտնում է Tasnim News-ը:
Ըստ ստացված տեղեկությունների՝ բռնկման օջախն առաջացել է համալիրի տարածքում գտնվող բիտումի արտադրամասում: Դեպքի վայր են օպերատիվ կերպով ուղարկվել դամբարանի հրշեջ հաշվարկները, ինչպես նաև Մեշհեդ քաղաքի հրշեջ ծառայության բրիգադները: Կրակը տեղայնացվել և հանգցվել է սեղմ ժամկետներում:
Չնայած համալիրի տարածքում արձանագրված թանձր ծխին՝ կրակը չի տարածվել դամբարանի այլ օբյեկտների վրա: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Source: https://news.am/hy/news/1050217