ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումները այն մասին, թե ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», - հայտարարել են CENTCOM-ում։ Այնտեղ ընդգծել են, որ ամերիկյան զինված ուժերը ամեն կերպ աջակցում են առևտրային նավերի անվտանգ անցմանը նեղուցով։

«Մայիսի սկզբից ամերիկյան զորքերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 մլն բարել հում նավթի հաջող տարանցմանը այս կենսական նշանակության միջազգային առևտրային միջանցքով», - ընդգծել են հրամանատարությունում։

Միևնույն ժամանակ, նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների ֆոնին Իրանի դեմ առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով գրեթե ամբողջությամբ դադարել է։

Source: https://news.am/hy/news/1049009