Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։
Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։ք. Երևան
⮚⬝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
⮚⬝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
⮚⬝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
⮚⬝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
⮚⬝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
⮚⬝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։
Source: https://news.am/hy/news/1049708