Բոլիվիայի Արտաքին հարաբերությունների նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Բոլիվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
«Բոլիվիայի Բազմազգ Պետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի կապակցությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել երկխոսությունը, բարեկամությունն ու համագործակցությունն երկու երկրների միջև»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1052002