Հինգշաբթի առավոտյան նավթի գներն աճում են, ներդրողներին անհանգստացնում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերյան Brent ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 0,76 դոլարով (0,97%-ով)՝ հասնելով 78,78 դոլարի՝ մեկ բարելի համար։ Չորեքշաբթի Brent-ը թանկացել էր 3,86 դոլարով (5,20%-ով)՝ հասնելով 78,02 դոլարի՝ մեկ բարելի համար, ինչը հունիսի 19-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

Օգոստոսյան WTI ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX էլեկտրոնային առևտրում աճել է 0,71 դոլարով (0,97%-ով)՝ հասնելով 74,23 դոլարի՝ մեկ բարելի համար։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել էր 3,08 դոլարով (4,37%-ով)՝ մինչև 73,52 դոլար՝ մեկ բարելի համար, ինչը հունիսի 22-ից ի վեր առավելագույնն է։

Source: https://news.am/hy/news/1048764