Բրազիլացի զույգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 30 վայրկյանում ամենաշատ թվով համբույրների նոր համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։ Այս մասին հայտնում է «UPI» գործակալությունը։
32-ամյա Ռենատու Բայմա Գաիան կես րոպեում 195 անգամ համբուրել է իր 33-ամյա սիրեցյալին՝ Նաիարա Ռիբեյրուին՝ գերազանցելով նախորդ ձեռքբերումը։
Ռենատուի խոսքով՝ նոր ռեկորդն ապացուցում է, որ իրենք «աշխարհի լավագույն զույգն են»։
Ռենատու Բայմա Գաիայի համար սա արդեն երրորդ ձեռքբերումն է, որը պաշտոնապես գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում։ Ավելի վաղ նա ռեկորդ էր սահմանել տասը գիրք ամենաարագ դասավորելու և գցելու (6,18 վայրկյան), ինչպես նաև տղամարդկանց շրջանում ձեռքի պտտման առավելագույն անկյան (210,66 աստիճան) անվանակարգերում։
Զույգը չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածով։ Այժմ նրանք մտադիր են գերազանցել մեկ րոպեում համբույրների քանակով համաշխարհային ռեկորդը, որն այս պահին պատկանում է ճապոնացի մի զույգի՝ 60 վայրկյանում 277 համբույր։
Source: https://news.am/hy/news/1049528