Bild-ը հաղորդում է, որ Գերմանիայում մի տղամարդ փրկել է 35,000 մեղու, որոնք ապրում էին Հիսուսի արձանի ներսում։

Բավարիայի Դեգենդորֆ քաղաքում մոտ 35,000 մեղուներից բաղկացած խումբ բնակություն էր հաստատել Քրիստոսի դատարկ փայտե արձանի ներսում, որը կանգնած էր դրսում։ Երբ հուլիսի սկզբին արձանը հանվեց պատվանդանից վերականգնման համար, ներսում հայտնաբերվեց մեղրամոմ պարունակող փեթակ։

Օգնության կանչվեց տեղացի մեղվապահ Սիմոն Վեբերին։ Նա բացեց արձանի հետևի մասը և զգուշորեն հեռացրեց մեղուներին։ Հնարքն այն էր, որ բռնեն թագուհուն, որից հետո մնացած մեղուները հետևեցին նրան։ Մեղվապահը խումբը տեղափոխեց հատուկ արկղ։ Նրա խոսքով՝ թագուհին, հավանաբար, լքել է նախորդ բույնը մեղուներից մի քանիսի հետ՝ նոր տուն փնտրելու համար, և արձանը շփոթել է ծառի փոսի հետ։

Եթե մարդկային միջամտությունը չլիներ, վստահ է Սիմոնը, որ մեղուները չէին կարողանա գոյատևել անկումից հետո։

Source: https://news.am/hy/news/1050175