ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացելէ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի քննադատությունից՝ կապված Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների հնարավոր փոխանցման հետ։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը բարկացել է այն պատճառով, որ հուլիսի սկզբին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Իսրայելի վարչապետը հանդես է եկել Անկարային հինգերորդ սերնդի ինքնաթիռների վաճառքի դեմ։ Լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն հայտնել է, որ Թուրքիայի կողմից F-35-ների ձեռքբերումը կխախտի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։

«Թրամփը «կատաղած» էր այդ հարցազրույցից», — Axios-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։

Ինչպես նշել է պորտալի մեկ այլ զրուցակից, ԱՄՆ առաջնորդը համարել է, որ Նեթանյահուն «իրավունք չունի» արտահայտվել այս հարցի վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1050283