Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի բեռնատարը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Էրիկ Ա․-ն, ուղևոր 35-ամյա Մելսիդա Հ․-ն և «ГАЗель»-ի ուղևոր 26-ամյա Գրիգոր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից Էրիկ Ա․-ն ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։
Source: https://news.am/hy/news/1051049