Հակակոռուպցիոն դատարանը ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը, գրում է Փաստինֆոն։

««Փաստինֆոի» հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել էր որպես խափանման միջոց կիրառել 2 ամսվա կալանքը։

Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։

Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։ Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ»։

Source: https://news.am/hy/news/1052356