ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի ռազմական օբյեկտներին ուղղված հարվածների նոր ալիքը։ Թիրախների թվում եղել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Քոնարաք և Բանդար Աբաս քաղաքները, ինչպես նաև Աբու Մուսա կղզին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ն ավարտել է Իրանին հասցված հարվածների վերջին ալիքը։ Հնգժամյա գործողության ընթացքում ամերիկյան զորքերը հաջողությամբ ռազմական թիրախներ են խոցել Իրանի ողջ տարածքում, այդ թվում՝ Բուշեհրում, Չաբահարում, Ջասկում, Քոնարաքում, Աբու Մուսայում և Բանդար Աբասում»,- նշված է X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Հաղորդվում է, որ գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը գերճշգրիտ զինամթերք են կիրառել Իրանի ափամերձ պաշտպանության համակարգերի, հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի կայանքների, ինչպես նաև ռազմածովային օբյեկտների դեմ։ Ըստ CENTCOM-ի տվյալների՝ այս պահին Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող։

Source: https://news.am/hy/news/1049656