Իրանի ծովային նավահանգիստների ամերիկյան շրջափակումը կվերսկսվի հուլիսի 14-ին։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով CENTCOM-ի ուժերը հուլիսի 14-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 16:00-ին, կվերսկսեն դեպի իրանական նավահանգիստներ ուղևորվող և դրանք լքող ծովային նավերի շարժի շրջափակումը»,- ասված է հրամանատարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։

Տեքստում նշվում է, որ ամերիկյան զինվորականները ապահովելու են այն նավերի շրջափակումը, որոնք շարժվում են դեպի Իրանի Իսլամական Հանրապետության ափամերձ գոտի։ Նշվում է, որ ապրիլի 13-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Իրանի ծովային շրջափակման նախորդ փուլի ընթացքում ԱՄՆ ԶՈւ-ն վերաուղղորդել է ավելի քան 140 նավ, ևս 9-ը անշարժացվել են։

Source: https://news.am/hy/news/1049614