ԱՄՆ-ում 44-ամյա Լարրի Միլլեթը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունվարին անհետացած իր կնոջ՝ Մայայի առաջին աստիճանի սպանության մեջ: Դրա մասին գրում է Daily Star-ը:

Երեք երեխաների մայր և Հավայան կղզիների ռազմածովային կենտրոնի աշխատակից Մայա Միլլեթը անհայտ կորել էր 2021 թվականի հունվարի 7-ին: Չնայած տևական որոնումներին՝ նրա մարմինը մինչ օրս չի գտնվել:

Քննության տվյալներով՝ կնոջ անհետացումից մի քանի ամիս առաջ Լարրին դիմել է մի կնոջ, որն իրեն վհուկ էր անվանում՝ փորձելով պահպանել ամուսնությունը: Նա ավելի քան 11 հազար դոլար է ծախսել տարբեր «ծեսերի» և կախարդանքների վրա, ներառյալ հարաբերությունները վերականգնելու փորձերը, իսկ ավելի ուշ՝ խնդրանքներով, որպեսզի «Մայային վերացնեն»: Կնոջ անհետացումից հետո գերբնական գործունեությանն ուղղված նրա զբաղմունքերը դադարել են:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ Միլլեթը վերահսկել է կնոջ կյանքը, ներառյալ թվում՝ նրա ֆինանսներն ու գտնվելու վայրը: Դատախազության վարկածով՝ հենց դա է դարձել հանցագործության դրդապատճառի մի մասը։

Երդվյալ ատենակալների դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Դատախազության ներկայացուցիչները և Մայայի ընտանիքը հայտարարել են, որ կշարունակեն նրա մարմնի որոնումները՝ նրան արժանապատիվ հուղարկավորություն ապահովելու համար:

Source: https://news.am/hy/news/1049555