ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում աշխատող չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։

Նախարարության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բաց կոդով ԱԲ-ին և դրա հետ կապված նորարարություններին։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ կոդի բաց լինելը անարգել կերպով ամերիկյան մտավոր սեփականությանը սպառնալու իրավունք չի տալիս։

«Եթե չինական ընկերությունները արդյունաբերական մասշտաբներով տվյալների «զտման» թաքնված գրոհներ իրականացնեն, որոնք կանցնեն կարմիր գիծն ու կվերածվեն մտավոր սեփականության գողության, ապա օրակարգում կհայտնվեն պատժամիջոցներն ու «Սև ցուցակում» դրանց ներառումը», — X-ում գրել է Բեսենտը։

Bloomberg գործակալությունը, հղում անելով ՉԺՀ արտգործնախարարի օգնական Լյու Բինի հուլիսի 18-ի հայտարարությանը, հայտնել է, որ Պեկինը հերքել է ամերիկյան ընկերությունների այն մեղադրանքները, թե իբր սեփական տեխնոլոգիաներն առաջ մղելու համար ապօրինաբար յուրացնում են իրենց ԱԲ մոդելների արդյունքները։

Source: https://news.am/hy/news/1051296