ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ուիլյամ Փուլտեն հայտարարել է ամերիկյան հետախուզական համայնքի կառուցվածքի լայնամասշտաբ օպտիմալացման շարունակման մասին։ Նրա խոսքով՝ գերատեսչությունն ավելի արդյունավետ է դառնում ավելորդ և ոչ կենսական նշանակություն ունեցող հաստիքների կրճատման հաշվին։

X սոցիալական ցանցի իր էջում կատարած հրապարակման մեջ Փուլտեն հայտնել է Ազգային հետախուզության տնօրենի ապարատում (ODNI) անձնակազմի կրճատման երրորդ փուլի մեկնարկի մասին։

«ԱՄՆ Ազգային հետախուզությունն աշխատում է ավելի էֆեկտիվ ու արդյունավետ, քան երբևէ։ Այսօր մենք սկսել ենք ավելորդ կամ ոչ կենսական նշանակություն ունեցող անձնակազմի կրճատման երրորդ փուլը։ ODNI-ի ապագան բացառիկ հեռանկարային է, և մեր աշխատանքը կենտրոնացած է լինելու օրենքի ու սահմանված լիազորությունների պահպանման վրա»,- գրել է Փուլտեն։

U.S. National Intelligence is operating more efficiently and effectively than ever before, and today, we started a third round of reducing redundant, or non-critical, personnel. DNI’s future is exceptionally bright, and will be focused on following the law and the statute.— DNI Pulte (@DNIPulte) July 11, 2026

U.S. National Intelligence is operating more efficiently and effectively than ever before, and today, we started a third round of reducing redundant, or non-critical, personnel. DNI’s future is exceptionally bright, and will be focused on following the law and the statute.

Կրճատումների մասին որոշումը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ դաշնային ապարատի բարեփոխման և պետական ծախսերի կրճատման ավելի լայն արշավի մի մասն է։ Այս քաղաքականության շրջանակում ամերիկյան մի շարք գերատեսչություններ վերանայում են աշխատակիցների թվաքանակն ու կառավարման կառուցվածքը։

Ազգային հետախուզության տնօրենի ապարատը ստեղծվել է 2005 թվականին՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, ԱՄՆ հետախուզական համայնքի մաս կազմող 18 կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և Պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների աշխատանքը համակարգելու նպատակով։

Փուլտեն ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում փոխարինել է Թուլսի Գաբարդին։ Նոր ղեկավարության գլխավոր խնդիրներից մեկը դարձել է բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումն ու հետախուզության առանցքային ուղղությունների դերի ուժեղացումը։

Source: https://news.am/hy/news/1049220