2026 թվականին աշխարհում հացահատիկի արտադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ընթացիկ կանխատեսումը գտնվում է 2983 միլիոն տոննայի մակարդակում։ Ինչպես նշվում է կազմակերպության հուլիսյան ակնարկում, այսպիսով ծավալը 1,9%-ով ցածր կլինի 2025 թվականի պատմական առավելագույնից, ընդսմին, կդառնա երկրորդ ամենամեծը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։

Ցորենի համաշխարհային արտադրության կանխատեսումը նվազեցվել է մինչև 806,5 միլիոն տոննա, ինչը 4,3%-ով պակաս է նախորդ տարվա մակարդակից, «քանի որ Ավստրալիայից ստացված վերջին տվյալները ցույց են տալիս, որ Էլ Նինյո երևույթը կհանգեցնի արտադրության անկմանը՝ հինգ տարվա միջին ցուցանիշից ցածր»։

Սպասվում է, որ բրնձի համաշխարհային արտադրությունը կնվազի 1,8%-ով։ Միաժամանակ, «սեզոնի վերջում առևտրի ակտիվացման» հետևանքով բարձրացվել է 2025/26 թվականներին ցորենի, եգիպտացորենի և գարու առևտրի ծավալների գնահատականը։ 2026/27 թվականներին սպասվում է, որ ցորենի համաշխարհային առևտրի ծավալը կնվազի 9,8 միլիոն տոննայով (կամ 4,7%-ով), գարունը՝ 7 միլիոն տոննայով (-18,8%), իսկ եգիպտացորենինը՝ կավելանա 5 միլիոն տոննայով (+2,5%)։

Source: https://news.am/hy/news/1049777