Սև ծովում ուկրաինական նավահանգիստներին հասցված ռուսական հարվածները զգալիորեն կրճատել են Կիևի՝ հացահատիկային մշակաբույսերի արտահանման հնարավորությունները։ Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Համաուկրաինական ագրարային խորհրդի տվյալներին։

Ինչպես նշվում է, հացահատիկի բեռնման հզորություններն ամսական 6 միլիոնից նվազել են մինչև մոտ 4 միլիոն մետրիկ տոննայի։ Միևնույն ժամանակ, հացահատիկի արտահանումը շարունակում է մնալ Ուկրաինայի արտարժութային հասույթի ամենախոշոր աղբյուրը, իսկ մատակարարումների 90%-ն իրականացվում է Օդեսայի մարզի երեք նավահանգիստների միջոցով, նշում է գործակալությունը։

Source: https://news.am/hy/news/1050141