ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու վերաբերյալ ՖԻՖԱ-ի որոշումը։

«Ես խնդրեցի տեսակրկնությունը, որովհետև դա խախտում չէի համարում։ Դա դեմքին հասցված բռունցքի հարված չէր։

Բալոգունը մեր լավագույն խաղացողն է։ Նա կարմիր քարտ ստացավ։ Ես չգիտեի, թե դա ինչ է նշանակում, բայց հետո լսեցի, որ դա նշանակում է, որ նա չի կարողանա խաղալ հաջորդ հանդիպմանը։ Դա շատ անարդար է։ Ինչպե՞ս կարելի է նրան պատժել մի խաղի համար, որը դեռ տեղի չի ունեցել։ Ես ՖԻՖԱ-ին խնդրեցի վերանայել որոշումը»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ն կասեցրել է ԱՄՆ հավաքականի հարձակվողի որակազրկումը։

Source: https://news.am/hy/news/1048205