ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրեն հայտնի է Իրանի ղեկավարության ներկայացուցիչների գտնվելու վայրը։

Ամերիկյան ռադիոհաղորդավար Հյու Հյուիթը ԱՄՆ նախագահին հարցրել է, թե արդյոք իրեն հայտնի է, թե որտեղ են գտնվում Իրանի իշխանությունների ներկայացուցիչները, և արդյոք ամերիկյան կամ իսրայելական զինվորականները կարող են հասնել նրանց՝ ֆիզիկապես ոչնչացնելու համար։ «Այո։ Բայց մենք չենք ցանկանում դա քննարկել։ Մենք, անշուշտ, հետևում ենք, ես շատ բան գիտեմ դրա մասին, բայց չեմ կարծում, թե հիմա տեղին է խոսել դրա մասին»,- պատասխանել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1049638