ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ պահի այցելել Ուկրաինա, սակայն կնախընտրեր, որ այդ ժամանակ հակամարտությունն արդեն ավարտված լիներ, հաղորդում է NBC News-ը:

«Ես կնախընտրեի, որ պատերազմն ավարտված լիներ: ... Գաղտնի ծառայությունը հիացած կլիներ,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով հնարավոր ուղևորության մասին հարցին:- Այո, ես կմեկնեի Ուկրաինա»,- հավելել է նա:

Թրամփը դեռևս չի այցելել Ուկրաինա նախագահի կարգավիճակով: Նրա նախորդը՝ Ջո Բայդենը, անսպասելի այց էր կատարել Կիև 2023 թվականին՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից գրեթե մեկ տարի անց:

Source: https://news.am/hy/news/1048684