ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աննախադեպ մասշտաբի հարված հասցնելու հրահանգներ է թողել այն դեպքի համար, եթե Թեհրանը ներգրավված լինի իր սպանության փորձի մեջ: Դրա մասին նա հայտնել է New York Post պարբերականին տված հարցազրույցում։
«Ես արդեն վաղուց նրանց ցուցակում եմ։ Հենց սրա հետ էլ գործ ունենք։ Ես միայն մի բան եմ արել՝ թողել եմ հրահանգներ. եթե ինձ հետ որևէ բան պատահի, ուղղակի բառացիորեն ռմբակոծել նրանց այնպես, ինչպես երբեք նախկինում»,- ասել է Թրամփը։
Ամերիկյան առաջնորդը նաև հայտարարել է, թե Իրանն, իբր, տարիներ շարունակ փորձում է կազմակերպել իր սպանությունը։ Միևնույն ժամանակ, նա հերքել է այն լուրերը, թե Իսրայելը վերջերս Վաշինգտոնին զգուշացրել է իր դեմ նոր դավադրության մասին։
Ըստ Թրամփի՝ չնայած վերջին տեղեկության հաստատման բացակայությանը, նա ինքն իրեն համարում է Թեհրանի «թիվ մեկ գլխավոր թիրախը»։
Source: https://news.am/hy/news/1049156