Այս պահին Թեհրանը չի դիտարկում Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Հուլիսի 15-ին այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ներկա պահին մենք բանակցություններ վարելու ծրագրեր չունենք, մեր ուշադրությունը կենտրոնացած է պաշտպանության վրա»,- լրագրողներին ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ երկրի զինված ուժերը բազմիցս ապացուցել են ցանկացած ագրեսիայի համաչափ պատասխան տալու իրենց պատրաստակամությունը։ Բաղային նաև հիշեցրել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ։ Նրա խոսքով՝ Իրանը չի կատարի համաձայնագրերով ստանձնած իր մասը, եթե մյուս կողմը չի կատարում տված խոստումները։

«Մյուս կողմից դրանց խախտման դեպքում մենք նույնպես ձեռնպահ կմնանք մեր պարտավորությունների կատարումից»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1050122