ԱՄՆ-ն Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ, The New York Times-ին են հաղորդել պաշտոնատար անձինք։

Սա ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը շուտով կարող է էլ ավելի ուժեղացնել Իրանի դեմ հարվածները։

Մերձավոր Արևելք են տեղափոխվել Գերմանիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ և Մեծ Բրիտանիայի ցածր նկատելիությամբ F-35 կործանիչներ։ Բացի այդ, տարածաշրջան են տեղափոխվել լրացուցիչ լիցքավորման ինքնաթիռներ։

Իսրայելի զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է մի քանի լրացուցիչ լիցքավորման ինքնաթիռ տեղակայել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներում։

Source: https://news.am/hy/news/1050636