Սկյուռը ներխուժել է Բանգկոկում Meta ընկերության գրասենյակ և իրարանցում առաջացրել աշխատակիցների շրջանում: Միջադեպի մասին հուլիսի 8-ին հայտնել է Wired պորտալը՝ հղում անելով ընկերության ներքին փաստաթղթին:

«Սկյուռն ազատվել է Բանգկոկի այն շենքում, որտեղ տեղակայված են տեխնոլոգիական հսկայի տարածաշրջանային թիմերից մի քանիսը: Կենդանին առնվազն 20 րոպե վազվզել է գրասենյակով մեկ՝ անցնելով աշխատակիցների կողքով: Մինչ նրան բռնելը, սկյուռը թեթև վնասվածքներ է հասցրել հավաքարարին»,- ասվում է փաստաթղթում:

Պարբերականի տվյալներով՝ կենդանուն գրասենյակ են բերել արկղով, սակայն սկյուռին հաջողվել է դուրս պրծնել: Թե ինչ պատճառով են նրան բերել շենք և որտեղ է նա գտնվում հիմա, չի հստակեցվում:

Ինչպես նշում է Wired-ը, սկյուռին գրասենյակ բերելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել հավաքարարներից մեկը: Միջադեպի ժամանակ կենդանին քերծել է նրա մատը: Տուժածին ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո նրան ուղարկել են հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտության համար:

Source: https://news.am/hy/news/1048905