Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների լրջության մասին, որոնք, նրա կարծիքով, ուղղված են Իսրայել պետության գոյության դեմ։ Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուի և Թրամփի միջև տեղի է ունեցել ևս մեկ զրույց։ Վարչապետն ընդգծել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա շրջապատի հայտարարությունների լրջությունը՝ Իսրայել պետության գոյության դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի իշխանությունները պարբերաբար կոշտ հայտարարություններով են հանդես գալիս Իսրայելի հասցեին՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն Գազայի հատվածում իրականացնելու մեջ։ 2024 թվականի մայիսից Թուրքիան դադարեցրել է հրեական պետության հետ բոլոր առևտրային հարաբերությունները։ Մասնավորապես, հուլիսի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելն անվանել է «ամբողջ աշխարհի խնդիր», իսկ իսրայելական իշխանություններին՝ «բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող տանել»։
Source: https://news.am/hy/news/1049020